Իքս-Արթ ՍՊԸ - Բարձրորակ լուծումներ
Բիզնես ծրագրերի իրականացման ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) դերի աճի հետ մեկտեղ կտրուկ աճել է տեղեկատվական ենթակառուցվածքին ներկայացվող պահանջները: Իքս-Արթ ՍՊԸ-ն առաջարկում է իր գործընկերներին «ՏՏ ոլորտի բիզնես գործընկեր» ամենաժամանակակից համագործակցության մոդելը, որը ուղղված է ոչ թե կարճաժամկետ տեղեկատվական խնդիրների լուծմանը, այլ գործընկերոջ բիզնես ծրագրերին աջակցմանը:
Զարգացում ձգտող բիզնեսին անհրաժեշտ է ոչ թե որևէ ծրագիր ներդնող համակարգային ինտեգրատոր, այլ բիզնես ցուցանիշների բարելավմանը ուղղված լուծումներ առաջարկող հուսալի գործընկեր: Այս համագործակցության շրջանակներում մենք հանդես ենք գալիս որպես միացյալ կենտրոն, որը պատասխանատվություն է կրում ՏՏ ոլորտի բոլոր խնդիրների լուծման համար՝ սկսած համակարգված մալուխային համակարգի (ՀՄՀ) ներդրումից, անխափան սնուցման ապահովումից և ծրագրային ապահովումից մինչև տվյալների բազայի անվտանգության ապահովում:
Իքս-Արթ-ը զբաղվում է ՏՏ համակարգերի նախագծմամբ և խորհրդատվությամբ, իրականացնում է հետևյալ սարքավորումների մատակարարում, ներդնում և սպասարկում:
• Համակարգված մալուխային համակարգեր
Իքս-Արթ ընկերությունը առաջարկում է ՀՄՀ-ի երկու դասի լուծումները՝
1. Պրեմիում դաս - եվրոպական արտադրության Nexans S.A. ընկերության արտադրանքի հիման վրա,
2. Բիզնես դաս - կանադական Hyperline Cabling Systems ընկերության արտադրանքի հիման վրա:
• Ակտիվ ցանային սարքեր
Արգելապատնեշներ, սերվերներ, երթուղիչներ, բաշխիչներ և այլն:
Լուծումներ հիմնված HP, CISCO, DELL ապրանքանիշների վրա:
Wi-Fi ցանցեր, CISCO, Ruckus, Aruba HP, ZyXEL, Mikrotik ապրանքանիշների սարքավորումների վրա հիմնված լուծումներ:
Պլանավորում, տարածքների հաշվարկ, օպտիմալացում, ինչպես նաև նորագույն ստանդարտի (AC) մեծ ցանցերի ստեղծման ու իրականացման փորձ:
• Տվյալների պահպանման համակարգեր
• Ծրագրային ապահովում
• Տեղեկատվական անվտանգության համակարգեր
• Վերահսկման ու մոնիթորինգի համակարգեր
Լուծումներ Schneider Electric սարքավորումների հիման վրա,
ինչպես նաև բյուջետային լուծումներ NetPing սարքավորումների վրա հիմնված:
• Սառեցման համակարգեր
Schneider Electric, Conteg, Daikin ընկերությունների կողմից առաջարկվող սարքավորումներ սերվերային սենյակների և տվյալների կենտրոնների համար:
• Անխափան սնուցման համակարգեր
APC, HP, Tripp lite ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներ:
• Հեռախոսակայաններ
Alcatel-Lucent ընկերության կողմից առաջարկվող սարքավորումներ, նորագույն թվային կայաններ՝ Wi-Fi անլար ցանցերի հետ ինտեգրացվող:
• Հեռուստահամակարգեր ու գլխամասային հեռուստատեսային կայաններ
TELEVES, AVANTA եվրոպական ընկերությունների սարքավորումների օգտագործմամբ առաջարկվող մասնագիտական լուծումներ:
• Տեսահսկման համակարգեր
• Շնորհանդեսային սարքավորումներ
CISCO, POLYCOM սարքավորումների լուծումները:
• Համակարգիչներ ու համալրող սարքավորումներ
HP, Dell, Canon, Thermaltake ընկերությունների առաջարկած սարքավորումներ ու հարակից պարագաներ:
Իքս-Արթ ՍՊԸ-ն իրականացնում է սերվերային սենյակների և տվյալների կենտրոնների ամբողջական կահավորում:
Առաջարկում ենք կառուցվող ու վերակառուցվող շինությունների թույլ հոսանքի համակարգված լուծումներ: