Գլխավոր էջ
  • contact@x-art.am
  • (+374 10) 44 66 77

Գործընկերներ

Իքս-Արթ ՍՊԸ - Բարձրորակ լուծումներ

Televes

Televes ընկերությանը առաջատարներից մեկն է համարվում տան համար հեռահաղորդակցության ծառայությունների ու համակարգերի նախագծման, մշակման ու արտադրության ոլորտում:


Televes-ը գործարկել է ավելի քան 1500 տեսակ արտադրանք շուկայում, որոնց թվում են անալոգային ու թվային հեռուստատեսությունը, արբանյակային ու կաբելային հեռուստատեսությունը, բջջային ու բարձր հստակության հեռուստատեսությունը, ազդանշանի չափագրման սարքավորումներն ու տան համար հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների մատուցումը:


Televes ընկերությունը հիմնադրվել է 1958թ.-ին, գլխամասային գրասենյակը տեղակայված է Սանտյագո դե Կոմպոստելայում, Իսպանիա:

HP Hewlett-Packard

HP Hewlett-Packard ընկերությունը հայտնի է այնպիսի արտադրանքով, ինչպիսիք են` անհատական ու պլանշետային համակարգիչները, սմարթֆոնները, սեռվերները, տեղեկատվության պահպանման սարքերը, ցանցային սարքավորումները, տպիչներն ու սկաներները:

HP-ն ամերիկյան միջազգային ընկերություն է, որը հիմնադրվել է 1939թ.-ին, գլխամասային գրասենյակը տեղակայված է Պալո-Ալտոյում, ԱՄՆ:

Dell

Dell ընկերությունը նախագծում, արտադրում, վաճառում ու սպասարկում է անձնական համակարգիչներ, սպասարկուներ, տվյալների պահոցներ, ցանցային սարքավորումներ, անհատական թվային օգնականներ (PDAs), ծրագրային ապահովում, հեռուստատեսային համակարգեր, համակարգչային արտաքին սարքեր և այլ նմանատիպ արտադրանքներ։


2008թ.-ի փետրվարի տվյալներով ընկերությունը ունի  մոտ 82700 աշխատող աշխարհի տարբեր երկրներում:


Dell-ը համակարգչային սարքակազմի (computer-hardware) ոլորտում գործող ամերիկյան ընկերություն է, որը հիմնադրվել է 1984թ.-ին, գլխամասային գրասենյակը տեղակայված է Տեխաս նահանգի Ռաունդ Ռոք քաղաքում, ԱՄՆ:

Cisco Systems, Inc.