Գլխավոր էջ
  • contact@x-art.am
  • (+374 10) 44 66 77

Գործընկերներ

Իքս-Արթ ՍՊԸ - Բարձրորակ լուծումներ

Nexans

Nexans (www.nexans.com) ընկերությունը հանդիսանում է համաշխարհային առաջատար փորձագետ մալուխային արտադրությունում: Որպես զարգացման հիմք ունենալով էներգիան, Nexans-ը խոշոր դերակատար է հանդիսանում ենթակառուցվածքների,  արդյունաբերության, շինարարության ու տեղային ցանցերի (LAN) շուկաներում:


Մալուխային արդյունաբերության համաշխարհային առաջատար հանդիսանալով, Nexans-ն առաջարկում է մալուխների և մալուխային համակարգերի լայն տեսականի, որը կբարձրացնի արդյունաբերական արտադրողականությունը, կբարելավի գործարար ոլորտի կատարողուակությունը, կբարձրացնի անվտանգությունը, կյանքի որակն ու կհաստատի հարատև ցանցի հուսալիություն:


40 երկրներում արդյունաբերական մասնակցություն ունենալով ու առևտրային գործունեություն ծավալելով ողջ աշխարհում, Nexans-ն ունի 26,000 աշխատող, և 2013թ.-ին ապահովել է 6.7 բիլիոն եվրոյի վաճառքներ:


Nexans-ը հիմնադրվել է 2000թ.-ին, գլխամասային գրասենյակը տեղակայված է Փարիզում, Ֆրանսիա:

Hyperline

Hyperline (www.hyperline.com) հանդիսանում է կառուցվածքային մալուխային համակարգերի առավել հասանելի համալիր ապրանքների արտադրող, ինչպիսիք են` պղնձե մալուխը, տեղային ցանցերի (LAN) մալուխը, հեռախոսային մալուխը, հեռահաղորդակցության մալուխը, օպտիկամանրաթելային մալուխը, կոաքսիալ մալուխը, միջերեսային մալուխը, արդյունաբերական մալուխը, հիբրիդ մալուխը, AV մալուխը, սնուցման մալուխը, patch վահանակները, patch կորդերը, մալուխային հավաքածուները, մոդուլյար մոմերը, խաչաձև միացումները, օպտիկական միակցիչները, օպտիկամանրաթելային տուփերը, բաշխման տուփերը, մալուխային կառավարիչները, փորձարկվող սարքավորումները և այլն:


Hyperline-ի գրասենյակները և պահեստները գործում են Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում: Արտադրական օբյեկտները տեղակայված են Շվեդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հարավային Կորեայում, Թայվանում ու Չինաստանում: Երկրից, մարզից կամ պետությունից կախված, անկախ այն բանից հիմնված է ներկայացուցչություն, թե ոչ, Hyperline-ը շարունակում է անմիջականորեն աջակցություն ցուցաբելել: Ընկերության գլխավոր սկզբունքն է` կայուն բարձր որակ` խելամիտ գնով:


Hyperline ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին, գլխամասային գրասենյակը տեղակայված է Օտտավայում, Կանադա:

Conteg

Conteg (www.conteg.com) ընկերությունը հանդիսանում է տեսահաղորդակցման պահարանների և EMEA ռեգիոնում տվյալների վերլուծության կենտրոնի (ՏՎԿ) լուծումների խոշոր արտադրողններից մեկը: Ընկերության արտադրանքի փաթեթները ներառում են հեռահաղորդակցության ու տվյալների վերլուծության կենտրոնների համալիր լուծումներ` ներառյալ բարձր ճշտության սառեցման համակարգեր, էլեկտրոսնուցման ինտելեկտուալ բլոկեր, մոնիթորինգի և մալուխային կառավարման համակարգեր:


Conteg-ի նորարարական ու մոդուլային արտադրանքները և լուծումները համապատասխանում են ներկայիս արդյունաբերական տենդենցներին: Դրանց որակը և ֆունկցիոնալությունը կարող են հավաստիացնել Conteg-ի գլոբալ հաճախորդները:


Conteg-ի հիմնական արժեքներն են`

    - նորարարականությունը,
    - պատասխանատվությունը և ճկունությունը,
    - շարունակական տեխնիկական աջակցությունը,
    - որակյալ ծառայությունը,
    - վստահությունը,
    - մրցունակ գներով բարձր որակի արտադրանքը:


Conteg ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին, գլխամասային գրասենյակը տեղակայված է Պրահայում, Չեխիա:

Thermaltake

Thermaltake ընկերությունը զբաղվում է համակարգչային բարձրորակ բաղադրամասերի և ակսեսուարների արտադրությամբ, ինչպիսիք են հակակարգչային կորպուսները,  սառեցնող համակարգերը, մարտկոցները, սառեցման հեղուկ համակարգերը, հոսանքի աղբյուրները և այլն:

Thermaltake ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին, գլխամասային գրասենյակը տեղակայված է Թայբեյում, Թայվան: