Գլխավոր էջ
  • contact@x-art.am
  • (+374 10) 44 66 77

Մեր մասին

Իքս-Արթ ՍՊԸ - Բարձրորակ լուծումներ

     2005թ.-ին ստեղծված Իքս-Արթ ընկերությունը կուտակել է հարուստ փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենատարբեր ուղղություններում:


     Մեզ համար առաջնահերթ ուղղություններն են համալիր լուծումները՝
          • Տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծման և արդիականացման համար,
          • Կառուցվող ու վերակառուցվող շինություններում "թույլ հոսանքի" համար,
          • Տվյալների կենտրոնների և սերվերային սենյակների համար:


     Իքս-Արթ-ի առաջարկած լուծումները հիմնված են մեր գործընկերներ՝ աշխարհահռչակ Nexans, Conteg, Hyperline, Televes, HP, Microsoft, Dell, Canon, APC, Cisco Systems, Ruchus, Thermaltake ընկերությունների նորագույն մշակումների վրա:


     Խնամքով ու մանրակրկիտ ընտրված Իքս-Արթ-ի անձնակազմը մշտապես բարձրացնում է իր որակավորումը, ինչի վկայությունն են ստացված բազմաթիվ հավաստագրերը:


     Մենք պատրաստ ենք ամենաբարդ և ոչ ստանդարտ նախագծերի իրականացմանը:


     Գործընկերների աջակցման, օրինական ներկրման, ուղիղ մատակարարման ու մեծ պահեստի շնորհիվ առաջարկում ենք ժամանակակից ու հուսալի լուծումները՝ գրավիչ գներով:


     Վստահ ենք, որ մեր փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն Ձեր առջև ծառացած խնդիրների լուծման համար:

Գործընկերներ

Իքս-Արթ-ն այնպիսի առաջատար կազմակերպությունների գործընկերն է, ինչպիսիք են`
Hyperline
Conteg
Thermaltake
Televes
Dell
HP Hewlett-Packard
Nexans
Cisco Systems, Inc.
APC by Schneider Electric
Ruckus Wireless
ОСТЕК
Alcatel-Lucent
Building Group Jansen